«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Հայ կինոն Լուվրում

Հայ կինոն Լուվրում
20.10.2012 | 12:53

Լուվրում ցուցադրվել է Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը:

Ցուցադրությանը ներկա է եղել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ Լուվրն իր կինոցուցադրությունների դահլիճը տրամադրում է հայկական ֆիլմին, արդեն իսկ շահեկան է մեր երկրի համար:
«Լուվրի խաչմերուկում ցուցադրված կինոն ստանում է միջազգային հնչողություն»,- ասում է կինոգետը և նշում, որ Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը բավականին յուրօրինակ ձևով է մատուցվել: Անվանի կինոռեժիսոր Աբաս Քիառոստամիին ծրագրի կազմակերպիչներն առաջարկել են ցուցադրության համար ընտրել իր ֆիլմերից երկուսը և ևս մեկը` համաշխարհային կինոյից: Նա ասել է, որ համաշխարհային կինոյից ընտրություն կատարելն իր համար շատ պարզ է. դա Հարություն Խաչատրյանի «Սահման»-ն է, որն առաջին իսկ դիտումից փոխել է աշխարհի հանդեպ իր վերաբերմունքը, իսկ հիմնական դժվարություն ինքն ունեցել է սեփական ֆիլմերի ընտրության հարցում:
«Ցուցադրությանը հայեր նույնպես կային, բայց գերակշիռ մասն այլ ազգերի ներկայացուցիչներ էին: Ֆիլմից հետո հանդիսատեսը շրջապատել էր ռեժիսորին և իր գնահատանքն էր արտահայտում: Կարծում եմ, որ այս ցուցադրությունը պետք է գրանցել որպես հայ կինոյի լուրջ հաջողություն»,-ասում է Դավիթ Մուրադյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ